Home

Advertisement

Customize
August 2008   01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Վրացական երգ

Posted on 2008.08.12 at 18:25
Կուտը խաղողի` կտամ տաք հողին…

Ճաճա… լիքը ճաճա:
Կիթառը տվեցին ձեռն ու ասեցին` երգի: Մայան երգելիս սիրունացավ, առանց այդ էլ սիրուն էր, բայց ավելի սիրունացավ: Ակուջավայի ՙՎրացական երգն՚ էր: Թամունան, Սանդրոն, Դոնառան, Դաթոն, Գոգին, Էկան, Թամրիկոն, Սոֆիկոն ու էլի շատերը կային…Ձայնակցում էինք,  բոլորս հարբած, բոլորս ջահել ու սիրուն: Սանդրոյի բարեկամները Սվանեթիայից ճաճա էին ուղարկել: Լիքը ճաճա:

Виноградную косточку в теплую землю зарою,
            и лозу поцелую, и спелые гроздья сорву,
                     и друзей созову,
                            на любовь свое сердце настрою... 
А иначе зачем на земле этой вечной живу?

Խինկալի… լիքը խինկալի: Կերել էինք պայթելու չափ: Կողքի սեղանից մեկի ծնունդ էր, եկել միացել էին մեզ, բայց առանց համը հանելու: Համով էին… շատ համով: Մեր վանաձորցին անընդհատ հաշվում էր, թե ինչ էժան է. հատը մի հիսուն թեթրի, էդքան կերանք` հազիվ մի քառասուն լարի կբռնի: Ըկերուհիս չդիմացավ, թե` գրազով հիսուն հատ կեր, քեզնից փող չենք վերցնի: Մեր հաշիվը փակեցին ու գնացին: Անունները չիմացանք…մենակ մեկինը` Գիվի, իր ծնունդն էր:

Собирайтесь-ка, гости мои, на мое угощенье,
           говорите мне прямо в лицо,
                       кем пред вами слыву,
                             царь небесный пошлет мне прощенье 
                                      за прегрешенья...
А иначе зачем на земле этой вечной живу?

Ջոնջոլի … մի քիչ ջոնջոլի: Երեւի մի կիլո: Թթվաջուրը ցելոֆանից թափվել էր ուսապարկի մեջ, հոտն ընկել երթուղայինով մեկ:
-Այ բալա ես ինչ ես տանում, խեղդվեցինք
-Ջոնջոլի, մի քիչ ջոնջոլի` մերոնց համար…
-Երեւանում լիքն ա, շուկայում ծախում են, դու էլ բան ես գտել տանելու

В темно-красном своем
         будет петь для меня моя Дали,
                в черно-белом своем
                      преклоню перед нею главу,
                             и заслушаюсь я, 
                                     и умру от любви и печали...
А иначе зачем на земле этой вечной живу?

Խաչապուրի...էլի խաչապուրի: Ամեն անգամ նույնը. նույն ջերմությունը, նույն աղուհացը, նույն անվերջանալի խրախճանքը: Համն ուզում ես բերանիդ մեջ պահես մինչեւ հաջորդ անգամ ոտքդ ընկնի իրենց տուն, դռնբաց հարեւանիդ տուն` Թամունաենց, Սանդրոենց, Դոնառաենց, Դաթոենց, Գոգիենց, Էկաենց, Թամրիկոենց, Սոֆիկոենց ու էն մյուսների մոտ, որ հանդիպելիս դեռ պինդ գրկախառնվել գիտեն:
Քանի օր է չկան, կորել են լիքը լիքը համերն ու հոտերը. խինելի սունելի, խաչապուրի, տղեմալի, սացիվի, գոմի, խարչո, պխալի, մխալի, կուտաբի, սացեբելի, լոբիո, մուժուժի, մցվադի, շեչամադի, չակապուլի, չախոբիլի, չանոխի, սուլգունիով գադազելիլի (կերած կաս), սացեբելի… 


И когда заклубится закат,
          по углам залетая,
                  пусть опять и опять предо мною
                        плывут наяву
                             синий буйвол,
                                     и белый орел,
                                             и форель золотая...
А иначе зачем на земле этой вечной живу?

Արյուն … լիքը արյուն:
Արնահամ կա բոլորիս բերանի մեջ, ով գոնե խաղողի մի կուտ թողել է Վրաստանի տաք հողում: Թե չէ էլ ինչու ենք հավերժ աշխարհում էս ապրում…



Հ.Գ. "...Это, в общем, на самом деле не совсем грузинская песня, но она смыкается по символике с грузинским фольклором, и я ее так назвал..."
           Булат Окуджава
                                 ГРУЗИНСКАЯ ПЕСНЯ
                                           Посвящается М.Квливидзе 

Comments:


bekaisa
[info]bekaisa at 2008-08-12 13:50 (UTC) (Link)
Շատ լավն էր, Արմ..իրոք
oh_armen_oh
[info]oh_armen_oh at 2008-08-12 13:53 (UTC) (Link)
Ապրես Բել ջան... չգիտեմ ինչ անեմ.
бот армленты
[info]armblogs at 2008-08-13 07:00 (UTC) (Link)
Ваш пост добавлен в АрмЛенту. Его можно увидеть по адресу http://www.miacum.ru/gazeta/cat/armlenta
Если вы не желаете видеть этот свой пост в АрмЛенте, то отпишитесь, пожалуйста, здесь http://armblogs.livejournal.com/1611.html
Если по каким-то причинам вы хотели бы удалить свой ЖЖ из проекта Armblogs, отпишитесь, пожалуйста, здесь http://armblogs.livejournal.com/796.html
Спасибо за понимание!
С налучшими пожеланиями, Miacum team
aramazd
[info]aramazd at 2008-08-13 07:20 (UTC) (Link)
Ապրես, ամուր գրկախառնվող ջան:

Տխուր ա, բայց կարծում եմ դեռ ցավոք սրտի ավելի շատ նման առիթներ ենք ունենալու էն ժամանակ, երբ նմանատիպ մի բան էլ տեղի կունենա Ղարաբաղում... Ամեն ինչ արդեն 10 տարի գնում ա դրան: Ինչպես Օսեթիայի դեպքում էր...

:(
oh_armen_oh
[info]oh_armen_oh at 2008-08-13 07:26 (UTC) (Link)
Վայյյյյյյյ Մազդ ջան, ես հենց էդ ա առանձնապես ամուր գրկախառնվողներից չեմ... բերանդ էլ խերով բաց: Զանգի գնանք լանչի էս երկու օրը, համ ել ձեռքի հետ կխոսենք դեսից դենից,կարոտել եմ: Որոշել էի ստեղ էլ չգրեմ, ուզում էի նույնիսկ էջս փակեմ... բայց հետո մտափոխվեցի:
aramazd
[info]aramazd at 2008-08-13 07:33 (UTC) (Link)
Չփակես, հո դու մեր թշնամին չե՞ս, այ ախպեր:

Դե արի նախնական վաղվա վրա պայմանովորվենք: Լա՞վ:

Կզանգեմ:
oh_armen_oh
[info]oh_armen_oh at 2008-08-13 08:38 (UTC) (Link)
Եղիցի...
Previous Entry  Next Entry  

Advertisement

Customize